CYCLING FEDERATION OF ARMENIA
ՀՀՄՖ-ն UEC-ում ↗Facebook ↗
Հայաստանի հեծանվային
մարզաձևերի ֆեդերացիա
English Կապ

ՀՀՄՖ / 09

Ֆեդերացիա

Ֆեդերացիայի ղեկավարությունն ու միջազգային համագործակցությունը։

09 / ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

Արա Սադոյան

Արա Սադոյանը Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ՝ Երևանում կայացած համագումարում։ Ընտրվելուց հետո նա որպես առաջնահերթություններ նշել է մարզաձևի զարգացումը, հանրայնացումը և Հայաստանի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։

2025 թվականին մասնակցել է Եվրոպական հեծանվային միության (UEC) ղեկավարության հետ Երևանում կայացած հանդիպմանը։ 2026 թվականին «Tour of Armenia»-ի նախամեկնարկային ասուլիսում մրցավազքը ներկայացրել է որպես հայկական հեծանվասպորտի զարգացման և միջազգային փորձի ձեռքբերման հնարավորություն։

Արա Սադոյանը՝ աշխատասեղանի մոտ
Արա ՍադոյանԼուսանկարի աղբյուր՝ 168.am-ի 2018 թվականի հրապարակում

· ԵՐԵՎԱՆ

Հանդիպում Եվրոպական հեծանվային միության հետ

UEC-ի նախագահ Էնրիկո Դելա Կասան և գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանը Երևանում հանդիպել են ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ։ Քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանում հեծանվասպորտի զարգացումը, երիտասարդական ծրագրերն ու միջազգային մրցումների անցկացումը, այդ թվում՝ 2029 թվականի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։

Մայիսի 21-ին պատվիրակությանը նաև ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Արա Սադոյանը և ֆեդերացիայի քարտուղար Վահագն Թուխարյանը։